Վարդան Պողոսյան
Գեղհովիտ համայնքում վերընտրվել է գործող գյուղապետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Ըստ նախնական արդյունքների՝ համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ, անկուսակցական Վարդան Պողոսյանը։ Նա հավաքել է մոտ 780 ձայն, երկրորդ տեղում է Նաղաշ Հակոբյանը` 670 ձայնով։ Նշենք, որ Գեղհովիտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 4585 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 2361-ը կամ 51.49 տոկոսը:
Գանձասար-Կապանը խզել է պայմանագիրը Վարդան Պողոսյանի հետ
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Վարդան Պողոսյանի հետ: Այս մասին հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը: Ակումբը շնորհակալություն է հայտնում Պողոսյանին «Գանձասար-Կապանում» ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում կարիերայի հետագա ընթացքում: Հիշեցնենք` Վարդան Պողոսյանը 2017 թվականից էր հանդես գալիս «Գանձասար-Կապանում»: Հայաստանի ընթացիկ առաջնությունում 26-ամյա հարձակվողը կապանյան թիմի կազմում 16 հանդիպման է մասնակցել:


