վարդա գիշերային ակումբ
«Վարդա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության գործի վարույթը կարճվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործի վարույթը կարճվել է։ Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ, դանակահարություն է տեղի ունեցել։ Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը…

