Վարշավա
Վարշավայում երկնաքեր է այրվել
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում երեկ երեկոյան The Warsaw Hub երկնաքերներից մեկում հրդեհ է բռնկվեէ: Այս մասին հայտնում է RT-ն: Հայտնի է, որ այրվել են շինության վերևի երեք հարկերը: Տուժածների մաիսն դեռ տեղեկատվություն չկա: Տեղում աշխատել է 120 հրշեջ:
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վարշավայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է…
Սաակաշվիլին վերադարձել է Կիև
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Վարշավայից վերադարձել է Կիև: Սաակաշվիլիի վերադարձը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան վերադարձրել է Ուկրաինայի քաղաքացիությունը: Սաակաշվիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե նոր նախագահի օրոք որևէ ֆորմալ պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի:
Լեհաստանի պահանջած փոխհատուցման չափը Գերմանիայից
Գերմանիայից փոխհատուցման չափը, որը Լեհաստանը կարող է պահանջել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասի դիմաց, մոտավորապես 1 տրիլիոն դոլար է կազմում: Այս մասին Sieci պարբերականին հայտարարել է Լեհաստանի ռազմատուգանքների հարցերով զբաղվող խորհրդարանական խմբի ղեկավար Արկադիուշ Մուլարչիկը: Մուլարչիկը նշել է, որ դեռևս չի ցանկանում բացահայտել հաշվետվության մեջ ներկայացված վնասի ընդհանուր գումարը, ինչը, սակայն գերազանցում է հետպատերազմյան…
ԱՄՆ-ը և Լեհաստանը հանդես են եկել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը և Վարշավան «Հյուսիսային հոսք-2» գազամուղին դեմ են. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Յացեկ Չապուտովիչի հետ հանդիպումից հետո: Պոմպեոյի խոսքով` գազամուղը կուժեղացնի Ռուսաստանի ազդեցությունը Եվրոպայի վրա: Չապուտովիչն, իր հերթին, նշել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը վնասակար է Եվրոպայի համար:
Վարշավայում մեկնարկում է Մերձավոր Արևելքին իրադրության կայունացման հարցին նվիրվախ երկօրյա հանդիպումը
Վարշավայում փետրվարի 13-ին սկսվում է Մերձավոր Արեւելքի իրադրության կայունացման հարցին նվիրված երկօրյա նախարարական հանդիպումը: Վարշավայի եւ Վաշինգտոնի համատեղ ջանքերով կազմակերպված միջազգային խորհրդաժողովին մասնակցությունը հավաստել է 60 երկիր։ Հանդիպումը պաշտոնապես մեկնարկում է չորեքշաբթի երեկոյան քաղաքի պատմական մասում գտնվող Թագավորական դղյակում տրվելիք հանդիսավոր ճաշկերույթով: Աշխատանքային բոլոր նիստերը կկայանան փետրվարի 14-ին: Վարշավա են ժամանելու ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն,…
Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արևելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը
Ռուսաստանի ներկայացուցիչները չեն ժամանի Լեհաստանի և ԱՄՆ-ի կողմից փետրվարի 13-14-ին Վարշավայում կազմակերպվող նախարարական հանդիպմանը՝ նվիրված Մերձավոր Արևելքին: Այս մասին Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Յացեկ Չապուտովիչը հայտնել է երկուշաբթի՝ Rzeczpospolita թերթում հրապարակված հարցազրույցում: «Ռուսաստանը տեղեկացրել է, որ չի մասնակցելու խորհրդաժողովին, այն էլ նախքան դրա ծրագրին ծանոթանալը: Դա ցույց Է տալիս, որ այդ խորհրդաժողովը Ռուսաստանի շահերին չի համապատասխանում:…








