վենեցիա
Պաշտոնական․ Նանին վերադարձավ Ա Սերիա
Պորտուգալական ֆուտբոլի աստղերից Լուիշ Նանին վերադարձավ իտալական Ա Սերիա։ «Վենեցիայի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել է 35-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու մասին։ Նշենք, որ նա ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել ակումբ։ Հավելենք նաև, որ ժամանակին Նանին հանդես է եկել «Լացիոյի» կազմում։
Լուիշ Նանին վերադառնում է Իտալիա
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու Պորտուգալիայի ազգային հավաքականի երբեմնի աստղ Լուիշ Նանին վերադառնում է Ա Սերիա։ Այս մասին գրում է սպորտային լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Նա նշում է, որ վինգերը ժամանել է Իտալիա ու պետք է բուժզննում անցնի՝ «Վենեցիայում» հանդես գալու համար։ Ըստ լրագրողի՝ ֆուտբոլիստն ու ակումբը պայմանագիր կկնքեն մինչև այս մրցաշրջանի ավարտը։