Վետերան

  • Պետական այրերը շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Պետական այրերը շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության անդամների և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին: «Պետական այրերը շնորհավորել են Հաղթանակի զբոսայգում ներկա Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Հայրենական մեծ պատերազմում ավելի…

  • Վանը կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը

    Վանը կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը

    Հուլիսի 30-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը: ՀՖՖ Գործկոմը քվեարկեց վետերան և գործող ֆուտբոլիստների աջակցության ժամանակավոր կոմիտեի ստեղծման օգտին: Կոմիտեի անդամների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Այնուհետև, ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատեց ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների (2020-21 մրցաշրջան) կազմակերպման կանոնակարգը և ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգը (2020 թ. խմբագրություն): Նիստի վերջում քննարկվեց Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021…

  • Երկրորդ աշխարհամարտի վետերանների պատվովճարը կկրկնապատվի

    Երկրորդ աշխարհամարտի վետերանների պատվովճարը կկրկնապատվի

    Հուլիսի 4-ին Կառավարության հերթական նիստի ընթացքում ընդունված որոշումներից մեկի համաձայն՝ կրկնապատկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների պատվովճարը։ Մինչև այժմ վետերաններն ամսական ստանում էին 50 հազար դրամ պատվովճար: Օգոստոսից նրանց ստանալիք գումարը կդառնա 100 հազար դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, պատասխանելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին՝ թե քանի՞ վետերան ունենք Հայաստանում, նշեց՝ 397 վետերան։ Նրանց…

  • 97-ամյա վետերանը պարաշյուտով վայրէջք է կատարել Նորմանդիայում

    97-ամյա վետերանը պարաշյուտով վայրէջք է կատարել Նորմանդիայում

    Ֆրանսիայում 97-ամյա վետերանը պարաշյուտով թռել է՝ ի հիշատակ Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 75-ամյակի։ Ամերիկացի վետերան Թոմ Ռիսն այդ կերպ ցանկացել է հարգել «Օվերլորդ» գործողության մասնակիցների հիշատակը։ Այս մասին հայտնում է RTL հեռուստառադիոընկերությունը։ Վետերանը վայրէջք է կատարել Կարանտան քաղաքում, որտեղ իջել էր 75 տարի առաջ։ Նա ցատկել է 14 երկրների ավելի քան 200 պարաշյուտիստների հետ։

  • Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է պատերազմի 99-ամյա վետերանի տանը

    Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է պատերազմի 99-ամյա վետերանի տանը

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Հայրենական պատերազմի վետերան Միկիտ Ամիրյանի տանը: Նախագահը պատերազմի վետերանին է այցելել շնորհավորելու ոչ միայն Հաղթանակի ու խաղաղության տոնի, այլև նրա ծննդյան օրվա առթիվ: Միկիտ պապիկն այսօր դարձել է 99 տարեկան, և նրա համար իր հարազատների շնորհավորանքների կողքին առանձնահատուկ են եղել Հանրապետության նախագահի այցն ու բարեմաղթանքները: Նախագահ Սարգսյանն ու…

  • Խորհրդարանում մեծարել են Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների

    Խորհրդարանում մեծարել են Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների

    ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Սանդիկովի նախաձեռնությամբ մայիսի 8-ին խորհրդարան են այցելել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերաններ: Ֆաշիզմի դեմ պատերազմում իրենց մեծ ներդրումն ունեցած նախկին մարտիկները շրջել են խորհրդարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին, հետևել հերթական նիստի աշխատանքին: Նիստը վարող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ու պատգամավորները ջերմորեն ողջունել են նրանց: Այնուհետև…

  • Մահացել է Խորհրդային Միության հերոս Դմիտրի Բակուրովը

    Մահացել է Խորհրդային Միության հերոս Դմիտրի Բակուրովը

    Նովոսիբիրսկում 97 տարեկանում մահացել է Խորհրդային Միության հերոս, հայրենական մեծ պատերզամի վետերան Դմիտրի Բակուրովը: Այս մասին հաղորդվում է Նովոսիբիրսկի մարզի կառավարության կայքում: Նրա մահվան կապակցությամբ ցավակցություն է հղել նահանգապետ Անդրեյ Տրավնիկովը:

  • Կառավարության որոշմամբ կփոխվի կացարան ընդունվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը

    Կառավարության որոշմամբ կփոխվի կացարան ընդունվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը

    Կառավարության որոշմամբ կփոխվի կացարան ընդունվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը։ Մասնավորապես «Վետերան» օթևանում կացարան կտրամադրվի. Աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և օրենսդրությամբ նախատեսված խնամվողներ չունեցող տարեց անձանց, «Հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից մեկն ունի հաշմանդամություն: