վերելակներ
Արցախում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը
Արդեն 10-րդ օրն է՝ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի հետևանքով Արցախի Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ: Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել է վերելակների աշխատանքի խափանման դեպքերը: Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում հունվարի 10-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է խափանված վերելակների վերաբերյալ 4 ահազանգ:…
Նոր վերելակները առաջին հերթին կծառայեն վիրավորում ստացած մեր հերոս եղբայրներին․ Մարության
Այս տարվա վերելակների փոխարինման մեր ծրագիրը ամբողջովին կազմակերպել ենք այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած մեր հերոս եղբայրներին և որոշակիորեն թեթևացնեն նրանց հոգսը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշել է, որ սոցապ վարչության աշխատակիցները՝ գործընկեր գերատեսչությունների հետ միասին, վերլուծել են անհրաժեշտ տվյալները…
Մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը
Բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը 40 տարուց ավելի հին են, մինչդեռ շահագործման ժամկետը մինչև 25 տարի է: Տարիներ շարունակ բնակիչները վախը սրտում նստում էին վերելակ. հանկարծ էլի չխափանվի, հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ Ըստ աղբյուրի՝ 2019-ի տարեվերջին Երևանի քաղաքապետարանը փորձնական 20 վերելակ փոխարինեց: Նախատեսված էր ևս 100-ը փոխել 2020-ին: Այս տարվա հունվարին արդեն քաղաքապետ…
20 նոր վերելակ՝ Երևանի 10 վարչական շրջաններում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր և վաղը գործարկվում են բոլոր 20 նոր վերելակները 10 վարչական շրջաններում։ Արդեն տեղեկացրել ենք, որ ևս 100-ը փորձնական ծրագրով կտեղադրվեն 2020-ին։ Ակնկալվում է, որ դրան կհաջորդի վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը՝ փոխառու միջոցներով»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10217562450158844&id=1405208089
Երևանի քաղաքապետարանը սկսել է 20 վերելակների փոխարինման գործընթացը
Երևանի քաղաքապետարանը սկսել է վերելակների փոխարինման գործընթացը: Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Փորձնական ծրագրով այս օրերին տեղադրվում է առաջին 20-ը: «Մենք դեռևս 2018թ. քաղաքապետի հետ բավական երկար քննարկում էինք, թե վերելակների ծավալուն նախագիծը ինչպես սկսենք, որտեղից սկսենք: Նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն էր: Ի սկզբանե պարզ էր, որ նախագիծը շատ ծավալուն է, և…
Փրկարարները դուրս են բերել վերելակներում արգելափակված քաղաքացիներին
Հունիսի 5-ին, ժամը 02:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետիս Ահարոնյանի փողոցի թիվ 2/2 շենքի 2-րդ մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացիներին: *** Հունիսի 5-ին, ժամը 02:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել,…
Վերելակները թարմացվելու են․ Հակոբ Կարապետյան
Երևանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ? Նախ, ուզում եմ գլխանց շեշտել, որ քաղաքային իշխանությունը հանձնառու է թարմացնել վերելակների ֆոնդը, եւ վերելակները թարմացվելու են: {Մի քանի լրատվամիջոց քաղաքապետ Մարությանի այսօրվա ճեպազրույցից առանձնացրել է այն հատվածը, որտեղ ասվում է, որ վերելակների թարմացման համար վճարելու են բնակիչները՝ փորձելով դա ներկայացնել որպես…
Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա
Բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ իրականացվել է շատ փոքր ծավալներով, սակայն դրանք քաղաքի համար անհրաժեշտություն են: Նշեմ, որ ևս 2 մլրդ դրամով ավելացում էինք ներկայացրել դեկտեմբերին…
Վերելակային ֆոնդի նորացման ծրագրի համար կպահանջվի 25 մլրդ դրամ. Երևանի բյուջեն բավարար չէ
Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի քաղաքապետարանում անցկացվել են Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների բաց հանրային քննարկումներ: Քննարկման ժամանակ օնլայն հարցադրում է ներկայացրել քաղաքացի Միքայել Մանոյանը: Հարցը վերաբերում էր վերելակներին: Արդյո՞ք 2019թ. բյուջեում առկա են բավարար միջոցեր՝ վերելակների հիմնախնդիրները լուծելու համար: Հարցին պատասխանեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: «Եթե խոսքը վերաբերում է…
Բելառուսն առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել
Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող տրանսպորտային պարկի և վերելակների արդիականացման ծրագրերին և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Ինչպես հաղորդում է բելառուսական BelTA գործակալությունը, հարցը քննարկվել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի միջև կայացած հանդիպման ընթացքում: Վլադիմիր Անդրեյչենկոն հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանի…
Վերելակների արտադրություն Կոտայքի մարզում
Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը, «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրեցին 2 հուշագրեր, որոնցով պատրաստակամություն են հայտնում համագործակցել…











