Վերին Շորժա
Ադրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում կրակ են բացել․ ունենք մեկ վիրավոր
Այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ ՊՆ-ում կարդային ջարդ տեղի չի ունենում․ փոխնախարար Մենք կարողացանք կառուցել Հերոսների վերականգնողական քաղաքը․ Արծրուն Հովհաննիսյան…
Ադրբեջանցիների բացած կրակը լռեցրել են Վերին Շորժայի հայկական դիրքապահները
Այսօր` հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակել, որից հետո փոխրհրաձգություն է սկսվել: Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը լրատվամիջոցին հայտնել է, որ կրակոցների տևել են մոտ 45 րոպե՝ սկսվել են 2:15 րոպե, մինչեւ 15:00-ն արդեն դադարեցվել են: Ըստ համայնքապետի, կրակոցների ձայները լսելի են եղել գյուղում։ Նա հայտնել է,…
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Օգոստոսի 3-ին ՀՀ ՊՆ-ը հայտնել է, որ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ «Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:…
Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և բնակեցված սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ
Հուլիսի 29-ին ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Վերին Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ, հավելելով, որ ադրբեջանցիները պարբերաբար կրակում են գյուղի և քաղաքացիական բնակիչներով բնակեցված սարատեղիի ուղղությամբ: «Բացի այն, որ ադրբեջանական զինված ուժերը անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում,…
Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից ավագ լեյտենանտը վիրավորվել է․ հարուցվել է քրգործ․ ՔԿ
2021 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 03:30-ից 03:45-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում, ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ,…
Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա․ ունենք 3 զոհ
Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Նշվում է, որ ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՊՆ-ից տեղեկացնում են են,…
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ «Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ-ի մտահոգությունը…
Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: «Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմը ունի…
Ադրբեջանցիները գողացել են հայ հովվի կովը և նոր ծնված հորթը․ ՄԻՊ
2021թ. հունիսի 16-ին` առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Ստացած ահազանգերի հիման վրա ՄԻՊ-ի աշխատակազմը պարզել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ, Վերին Շորժա գյուղի արոտավայրի սարատեղիի հովիվը հունիսի 16-ի առավոտյան`…
Ադրբեջանցիները հայ գյուղացիներին կանգնեցնում են, բացատրություններ են պահանջում․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որը վերաբերվում է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին ու վտանգներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով: «Մասնավորապես, 2021 թվականի հունիսի 3-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինվորականները պարբերաբար մի քանիսից մինչև մի…
Հայ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ հարուցվել են քրգործեր
Սևանի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ Վարդենիսի ՌՈ բաժնում նախպապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ հրամանատարների կազմակերպմամբ՝ մի խումբ զինված զինծառայողներ ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի և Նորաբակ համայնքի սահմանային հատվածներում պահպանվող ՀՀ պետական սահմանը: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: Ադրբեջանցի…
Հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը կեղծ են․ Infocheck
Տեղեկություններ էին շրջանառվում, որ Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիներ հայ զինծառայողների են շրջափակման մեջ վերցրել։ Այս մասին լուրը փորձել է ստուգել «Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Ավելին` բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ…












