վերջերս ձերբակալված լրագրողների նկատմամբ
Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքից. ԵՄ դեսպան
Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն հիասթափություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ: Այս մասին նա գրառում է արել «X»-ի իր միկրոբլոգում՝ նշելով. «Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներից: Մասնավորապես՝ երիտասարդ կանանց նկատմամբ, որոնց ձեռնաշղթաներ են հագցնում, դատարանի դահլիճում նստեցնում ապակե վանդակներում կամ մերժում են մարդկային տարրական…

