վերջնագիր
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (ՄԻՀ) Թուրքիային 180 օր ժամանակ է տվել, որպեսզի ազատ արձակի 2017թ. Մալայզիայից Թուրքիային հանձնված երկու անձի: Նրանք ձերբակալվել են երկրում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպությանը» անդամակցելու մեղադրանքով: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ ՄԱԿ-ի ՄԻՀ-ը Թուրքիայից պահանջել է նշված ժամկետում վերականգնել նրանց իրավունքները: Անազատության մեջ գտնվող անձինք 13 տարի բնակվել են Մալայզիայում: Նրանցից…
Թուրքիայի ԱԳ փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանը հերքել է լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ն պահանջում է հունիսի առաջին շաբաթվա վերջին անվավեր դարձնել S-400-ի գնումը: A Haber հեռուստաալիքը հայտնում է, որ դիվանագետն այս մասին հայտարարել է Վաշինգտոն այցի ժամանակ: «Տեղեկատվական մակարդակում նման ոչ մի բան չի եղել: ԱՄՆ-ն մարտին թարմացրել է Patriot զենիթահրթիռային համալիրների մատակարարումների վերաբերյալ…
Վենեսուելան հրաժարվել է ընդունել ԵՄ երկրների առաջադրած վերջնագիրը՝ երկրում նշանակումների և արտահերթ նախագահական ընտրությունների ժամկետի վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունն արել է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ ելույթ ունենալիս։ «Եվրոպան մեզ 8 օր է տալիս ինչի՞ համար։ Որտեղի՞ց վերցրիք, որ կարող եք ինքնիշխան ժողովրդին ժամկետներ կամ վերջնագիր ներկայացնել»,-նախարարի խոսքերն է մեջբերում El Universal-ը։…
Մեծ Բրիտանիան նույնպես վերջնաժամկետ է ներկայացրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Մեծ Բրիտանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը: «Գուայդոն այն մարդն…