Վիգեն Ավետսիյան
Վիգեն Ավետիսյանն ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վիգեն Ավետիսյանն ազատվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վիգեն Ավետիսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից․,– ասված է որոշման մեջ։

