Վիենա
Գնել Սանոսյանը մասնակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի նստաշրջանին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռավար մասնակցում է Վիեննայում սեպտեմբերի 20-ից 25-ն անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին: Իր ելույթում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի շրջանակներում պարտավորությունների կատարումը, որոնք վերաբերում են մշակվող վառելիքի և ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքի անվտանգությանը։ Նախարարը նշել…
Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի կայքը հայտնում է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցում է Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին եւ Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին։
Հռոմի պապը դատապարտել է աշխարհում տեղի ունեցող ահաբեկչությունները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է Նիցցայում և Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունները: Նա հայտարարել է, որ դրանք «վարկաբեկում են ժողովուրդների և կրոնների միջև եղբայրական համագործակցությունը»: «Այս օրերին, երբ մենք աղոթում ենք մահացածների համար չի կարելի չհիշել ահաբեկչությունների զոհերի մասին։ Աղոթում եմ ողբերգական հանգամանքներում զոհվածների համար, հայտնում եմ իմ հոգևոր մտերմությունը նրանց հարազատներին, ինչպես նաև բոլոր նրանց,…
Վիեննայում Սուրեն Պապիկյանը հանդիպել է Դաժու Յանգին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգին: «Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ատոմային էներգետիկայի բնագավառի զարգացման առնչվող…




