Վիզայի սառեցում
Իրանի ճգնաժամի ֆոնին՝ ԱՄՆ-ն սառեցնում է ներգաղթային վիզաները 75 երկրի, այդ թվում՝ Հայաստանի համար
Իրանում բողոքի ցույցերի ֆոնին, որոնք հանգեցրել են հազարավոր զոհերի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է «շատ ուժեղ գործողություններով», եթե ցուցարարները մահապատժի ենթարկվեն։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է 75 երկրից, այդ թվում՝ Իրանից և Հայաստանից, ներգաղթային վիզաների մշակման դադարեցման մասին՝ հղում անելով «հանրային բեռ» դառնալու մտավախություններին։

