Վիլլեմ II
Օզբիլիսը ուղարկվել է Վիլլեմ II-ի երկրորդ թիմ.Ադրի Կոստեր
Հոլանդական «Վիլլեմ II»ի գլխավոր մարզիչ Ադրի Կոստերը խոսել է Արաս Օզբիլիսին երկրորդ թիմ ուղարկելու մասին. «Օզբիլիսը ժամանակավորապես ուղարկվել է ակումբի երկրորդ թիմ և այդ պատճառով չկա «Հերակլեսի» դեմ խաղի հայտացուցակում: Պատճառն այն է, որ կիսապաշտպանը հրաժարվել է փոխարինման դուրս գալ «Սիտարդի» հետ առաջնության նախորդ տուրի հանդիպման ժամանակ»,- մարզչի խոսքը մեջբերում է «Վիլլեմ II»-ի պաշտոնական կայքը:
Վիլլեմ II-ը գոլառատ խաղում պարտվեց, Օզբիլիսը խաղաժամանակ չստացավ
Հոլանդիայի առաջնության 24-րդ տուրում «Վիլլեմ II»-ը հյուրընկալվելիս խաղաց «Հերենվենի» հետ: Գոլառատ հանդիպումն ավարտվեց տանտերերի 4:2 հաշվով հաղթանակով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Վիլլեմի» հայտացուցակում էր, սակայն առաջնության երկրորդ խաղն անընդմեջ խաղաժամանակ չստացավ: Այս պարտությունից հետո «Վիլլեմ II»-ը 28 միավորով մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում է: Հաղորդում է armsport.am-ը։
Վիլլեմ II-ը դուրս է եկել Գավաթի եզրափակիչ. Օզբիլիսը մասնակցել է առաջին կեսին
Հոլանդիայի Գավաթի կիսաեզրափակչում «Վիլլեմ II»-ը սեփական հարկի տակ ընդունել է «ԱԶ Ալկմարին»: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել են ոչ-ոքի` 1:1 հաշվով, իսկ հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել «Վիլլեմ II»-ի ֆուտբոլիստները (2:1) և կարողացել են դուրս գալ Գավաթի խաղարկության եզրափակիչ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը տանտերերի մեկնարկային կազմում է եղել, սակայն փոխարինվել…