Վիկտոր Օսիմեն
Նապոլին մտադիր է գնել Վիկտոր Օսիմենին
Football Italia-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարող է դառնալ «Նապոլիի» խաղացող։ «Նապոլին» պատրաստ է Օսիմենին տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձ և բոնուսներ առաջարկել։ Այս դեպքում գինը կարող է 3 մլն եվրոյի հասնել։ Մինչ այս հաղորդվում էր, որ «Նապոլին» հարձակվողի համար պետք է 70 մլն եվրո վճարի։ Նշենք, որ Օսիմենի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Տոտենհեմն» ու…
Լիլի հարձակվողը Բարսելոնայի և Ռեալի թիրախում է
«Բարսելոնան» և «Ռեալը» հետաքրքրված են «Լիլ»-ի հարձակվող Վիկտոր Օսիմենի ծառայություններով: Իսպանական գրանդները պատրաստ են ձեռք բերել ֆուտբոլիստին ամռանը։ Այս մասին հաղորդում է Le10sport-ը։ Նիգերիացի 21-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում Լիգա 1-ում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։ Նշենք, որ «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել նաև «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Լերոյ Սանեին:


