վիճակագրական ցուցանիշներ
Անհրաժեշտ է կտրուկ փոփոխություններ մտցնել մարդկանց ապրելակերպում․ ԱՀ նախագահ
Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «COVID-19» նոր կորոնավիրուսի տարածման ռիսկի նվազեցմանն ուղղված պարետատան հետագա քայլերի հստակեցմանը: Նախագահն անհրաժեշտ է համարում խստացնել պարետատան սահմանած կանոնները՝ հիմք ընդունելով համավարակի աճի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հնչեցված վիճակագրական ցուցանիշները: «Անդառնալի հետևանքներից զերծ մնալու համար անհրաժեշտ…

