Վինչենցո Սպադաֆորա
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հետաձգել է Ա Սերիայի ակումբների թիմային մարզումները: Իտալիայի առողջապահության նախարարությունը այդքան էլ համամիտ չի եղել առաջնության վերսկսման մտքով, և մի քանի պահանջներ են առաջադրվել, որոնք էլ վիճաբանության առիթ են դարձել: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հաստատել է, որ Ա Սերիայի 26-րդ տուրի հանդիպումները, որոնք անցակցվելու են կորոնավիրուսի տարածման շրջաններում, կանցկացվեն առանց հանդիսականների: Ընդհանուր առմամբ, փակ դռների ետևում կկայանա վեց հանդիպում. «Միլան» – «Ջենոա» (կիրակի); «Պարմա» – ՍՊԱԼ (կիրակի); «Սասուոլո» – «Բրեշիա» (կիրակի); «Յուվենտուս» – «Ինտեր» (կիրակի); «Սամպդորիա» – «Վերոնա» (երկուշաբթի):