վիրահատվել է

  • «Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը վիրահատվել է։ «Ամեն ինչ ստացվեց։ Շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների համար: Այժմ ես կենտրոնանալու եմ վերականգնման վրա»,- գրել է Նեյմարն սոցցանցի իր էջում՝ կցելով լուսանկար կլինիկայից։

    Նեյմարը վիրահատվել է
  • Սադիո Մանեն վիրահատվել է: Բավարիան հայտնում է, որ հինգշաբթի օրը Մանեն հաջողությամբ վիրահատվել է Ինսբրուկում՝ Լոնդոնից պրոֆեսոր Քրիստիան Ֆինկի և բժիշկ Էնդի Ուիլյամսի կողմից: «Այդ կապակցությամբ ֆուտբոլիստը չի կարողանա խաղալ Սենեգալի կազմում աշխարհի առաջնությունում և առաջիկա մի քանի օրվա ընթացքում կսկսի վերականգնումը Մյունխենում»,- ասվում է «Բավարիայի» հաղորդագրության մեջ:

    Սադիո Մանեն վիրահատվել է
  • Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վիրահատվել է: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։ Նկար է հրապարակել նաև ՀՖՖ-ն: Մեր ընտրանու ավագը վնասվածք էր ստացել Նորվեգիայի դեմ Օսլոյում կայացած ընկերական խաղում: Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:

    Վարազդատ Հարոյանը վիրահատվել է
  • Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության է ենթարկվել: ՀՖՖ-ի հաղորդմամբ՝ Մադրիդում կայացած վիրահատությունը հաջող է անցել: Յուրչենկոյի ապաքինման գործընթացի և վերականգնման ժամկետի մասին տեղեկություն այս պահին հայտնի չէ: https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10166097401755247  

    Դավիդ Յուրչենկոն վիրահատվել է