Վլադիլեն Բալյան

  • Վլադիլեն Բալյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա օգոստոսի 31-ին

    Վլադիլեն Բալյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա օգոստոսի 31-ին

    Օգոստոսի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի…

  • Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ

    Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ: Կառավարության տարածած հաղորդագրությունում ասվում է․ «Խորը վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին: Վլադիլեն Բալյանն իր երկարատև գործունեության ընթացքում ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մեջ…

  • Մահացել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը

    Մահացել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը

    Կյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Բալյանը 97 տարեկան էր։ Նրա մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:

  • Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին

    Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին

    ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ի երեկոյան այցելել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին: Հանդիպմանը, որ կայացել է կոմպոզիտորի հրավերով, քննարկվել են դասական երաժշտության ներկա վիճակն ու խնդիրները: «Այն հաշվետվությունը, որ դուք ներկայացրեցիք «Իմ քայլը» հիմնադրամի կողմից, այնքան մանրակրկիտ, այնքան բազմաժանր՝ մարդիկ, կազմակերպություններ,…