Վլադիմիր Պեսկով
Վրացական կողմը չի նպաստում ՌԴ-ի հետ երկխոսության կարգավորմանը․ Պեսկով
«Ռուսաստանում չեն կարող դրական ընկալել Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք կատարվել են ռուսատյացության ոգով: Մեր կարծիքով՝ նման գործողությունները չեն նպաստում հարաբերությունների կարգավորման հետագծին մեզ մոտեցնելուն»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը: Այս մասին հայտնել է РИА Новости-ն: Հունիսի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկսվել էին բողոքի ցույցեր, ցուցարարները դեմ էին արտահայտվում Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի նստաշրջանին ռուսաստանցի պատվիրակների մասնակցությանը: …