վկայականներ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ վարորդական իրավունքի վկայականների հատկացման կարգի վերաբերյալ նախատեսվող օրենսդրական փոփոխություններից հետո վարորդական վկայականների փոխանակման ընթացակարգը չի փոխվելու, մասնավորապես որակավորման քննության մասնակցելու կարիք չի լինելու:
Վարորդական վկայականներ ստանալու կարգի մասին նոր նախագծին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նշել է, որ ըստ այդ նախագծի` ուսում պահանջվելու է միայն «C» կատեգորիայի/բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: «Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: Հայաստանը պարտավորվել է…