վստահելի և հագեցած
ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները երբեք այսքան վստահելի և հագեցած չեն եղել. Դեսպան
32 տարի առաջ գրեթե նույն օրը՝ 1992 թվականի փետրվարի 24-ին, Ֆրանսիան և անկախ Հայաստանը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ. X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Այս հարաբերությունները երբեք այսքան վստահելի և հագեցած չեն եղել»,-հայերենով գրել է նա։

