Վրաստան-Հայաստան սահման
Վրաստան-Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ
Վրաստան-Հայաստան սահմանային գոտում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք՝ 10 կմ խորությամբ և 2,3 մագնիտուդ ուժգնությամբ։ Ցնցումը զգացվել է Շիրակի մարզի մի քանի գյուղերում՝ Բավրա, Սարագյուղ, Սիզավետ և այլ վայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

