Վրաստան–ՆԱՏՕ
Վրաստանի արտգործ նախարարը կմեկնի ԱՄՆ
Ապրիլի 3-4-ը Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կմեկնի Վաշինգտոն, որտեղ ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ կմասնակցի նաև Հյուսիսատլանդյան դաշինքի հիմնադրման 70-ամյակի միջոցառումներին։ Վրաստանի ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ ապրիլի 3-ին կմասնակցի «NATO Engages: The Alliance at 70 Years» միջոցառմանը: Զալկալիանին նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հետ: Վաշինգտոն այցի շրջանակներում…
Ապատուրայ․ «Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»
Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները առաջիկայում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է վրացական «Իմեդի» ՀԸ-ին տված հարցազրույցում: Ապատուրայի խոսքով` դաշինքն ուշադրությամբ հետևում է Վրաստանում ծավալված իրադարձություններին և վստահ է, որ երկիրն ունի բարեփոխումներ իրականացնելու բոլոր մեխանիզմները: «Մենք ուշադիր հետևում ենք դրանց իրագործման գործընթացներին:…
Թբիլիսիում սկսվել են NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները
Վրաստանի պաշտպանության նախարարության շենքում մարտի 18-ին տեղի Է ունեցել NATO-Georgia Exercise 2019 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, որոնց շուրջ 350 զինծառայողներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 24 երկրներից: Արարողության կադրերն ուղիղ եթերում ցուցադրել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Գերատեսչությունում հայտնել են, որ «NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները կդառնան երկրորդ բազմազգ վարժանքները Վրաստանում, որոնք…
Թուրքիան կմասնակցի «Վրաստան-ՆԱՏՕ» միջազգային զորավարժություններին
Թուրքիան կմասնակցի մարտի 18-29 կայանալիք «Վրաստան–ՆԱՏՕ» համատեղ միջազգային զորավարժություններին։ Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 24 երկիր։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Ինչպես նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ, զորավարժությունները կանցկացվեն Թբիլիսիի մերձակայքում գտնվող «Կրցանիսի» ռազմաբազայում տեղակայված Վրաստան–ՆԱՏՕ ուսումնական կենտրոնում։ Միջոցառման բացումը տեղի կունենա մարտի 18-ին։ «Վրաստան-ՆԱՏՕ» համատեղ զորավարժություններին բացի, Թուրքիայից…




