Չեխիան մտադիր չէ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։ Երկրի արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելան՝ ԵՄ էներգետիկայի նախարարների բրյուսելյան հանդիպման ավարտին լրագրողներին ասել է, որ պատրաստ է որոշակի պայմաններում մինչև 2022 թվականի ավարտը հրաժարվել ռուսական նավթի գնումներից։