Տանգի Նդոմբելե
Ինտերը բանակցում է Նդոմբելեի տրանսֆերի շուրջ
Իտալական «Ինտերի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Տանգի Նդոմբելեն։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիով։ Ըստ նրա՝ միլանյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները։ Միաժամանակ, 23-ամյա կիսապաշտպանը ավելի վաղ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ջոզե Մոուրինյոյին հայտնել է, որ չի ցանկանում շարունակել թիմում աշխատանքը պորտուգալացի մասնագետի ղեկավարության ներքո։ Նշվում է նաև, որ «Ինտերը» Նդոմբելեի…
Բարսան Նդոմբելեի փոխարեն պատրաստ է 2 ֆուտբոլիստ տալ Տոտենհեմին
Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Տանգի Նդոմբելեի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։ Ըստ աղբյուրի՝ «Բարսան» պատրաստ չէ մեծ գումար վճարել կիսապաշտպանի համար ու ցանկանում է փոխանակում առաջարկել՝ Նդոմբելեի փոխարեն տալով Նելսոն Սեմեդուին և Սամուել Ումտիտիին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական ակումբն էլ հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արտուրով։
Եվրոպական ֆուտբոլի ամառային տրանսֆերային պատուհանի TOP 10-ն այս պահին
Ձեզ ենք ներկայացնում ֆուտբոլի եվրոպական առաջատար լիգաներում արդեն իրականացված թանկարժեք տրանսֆերների լավագույն տասնյակն այս դրությամբ։ Եվ այսպես՝ 10. Ֆերլանդ Մենդի – 48 մլն. եվրո (Լիոնից՝ Մադրիդի Ռեալ) 9. Էդեր Միլիտաո – 50 մլն. եվրո (Պորտուից՝ Մադրիդի Ռեալ) 8. Աարոն Վան-Բիսակա – 55 մլն. եվրո (Քրիստալ Փելեսից՝ Մանչեսթեր Յունայթեդ) 7. Տանգի Նդոմբելե – 60 մլն. եվրո…
Նդոմբելեն կարիերան կշարունակի Անգլիայում
Ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն 63 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի«Տոտենհեմ»։ Նա անգլիական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Առաջիկայում ակումբները կհամաձայնեցնեն տրանսֆերի վերջին մանրամասները։ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, որ տպավորված է 22-ամյա Նդոմբելեի խաղով։ Նշենք, որ «Լիոնը» Նախորդ մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում գրավել էր 3-րդ տեղը։
Տոտենհեմը մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի առաջին ձեռքբերմանը
Gianluca Di Marzio-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Տոտենհեմը» համաձայնության է եկել «Լիոնի» հետ Տանգի Նդոմբելեի տրանսֆերը գնելու համար։ Ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար 62 միլիոն եվրո է վճարելու: Ըստ աղբյուրի՝ առաջիկա ժամերի ընթացքում արդեն Նդոմբելեն Լոնդոն է ժամանելու և բուժզննում է անցնելու։ Մի քանի կետեր դեռ մնացել են պայմանագրի վերջնական ձևակերպման համար: Լոնդոնի «Տոտենհեմի» համար սա առաջին…
Նդոմբելեն մտադիր է կարիերան շարունակել ԱՊԼ-ում
Տանգի Նդոմբելեն մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիոնը»: Կիսապաշտպանը մտադիր է կարիերան շարունակել ԱՊԼ–ում ու սպասում է «Տոտենհեմի» առաջարկին: Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է նրա ծառայություններով: Նշվում է, որ խաղացողը պատրաստ է նույնիսկ մերժել «Ռեալին» ու «Յուվենտուսին» հանուն ԱՊԼ տեղափոխության: Այս մասին հաղորդում է Telefoot-ը:
«Ռեալը» բանակցություններ է վարել Նդոմբելեի գործակալների հետ
«Ռեալն» աշխատում է «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեի տրանսֆերի վրա: Մադրիդյան ակումբն նախնական բանակցություններ է վարել Նդոմբելեի գործակալների հետ: Բանակցությունների ընթացքում «Ռեալին» ներկայացվել են «Լիոնի» պահանջները: Ֆրանսիացիները Նդոմբելեին 100 մլն եվրո են գնահատում: Այս մասին գրում է AS-ը: «Լիոնն» արդեն մերժել է ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ 50 մլն եվրո կազմող առաջարկը:
«Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն հետաքրքրված են Տանգի Նդոմբելեի ծառայություներով
Տանգի Նդոմբելեն ամենայն հավանականությամբ կլքի «Լիոնը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նդոմբելեի ծառայություններով սկսել են հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն: «Սիթին» Նդոմբելեին դիտարկում են որպես Ֆերնանդինյոյին փոխարինող: Փարիզյան ակումբը դիտարկում է Նդոմբելեին որպես Վերատիի հավանական փոխարինող:Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։ Տանգի Նդոմբելեի պայմանագիրը «Լիոնի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:








