Տավուշ տեքստիլ
Տավուշ տեքստիլում վարակակիրների թիվը հասել է 80-ի
«Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը հայտնում է, որ արտադրամասում այս պահին կորոնավիրուսային հիվանդության հաստատված 80 դեպք կա: Տնօրենի խոսքով արտադրամասի բոլոր աշխատակիցների թեստերի պատասխանը դեռ չի եկել, սակայն տեքստիլը կշարունակի փակ մնալ: Եզեկյանի խոսքով` աշխատակիցների վիճակը լավ է, նրանցից ոչ մեկի մոտ թոքաբորբ չկա: Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից: