Տատյանա Մոսկալկովա
Մենք կապի մեջ ենք Ռուսաստանի գործընկերների հետ. Արման Թաթոյան
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ ՄԻՊ-ը նշել է, որ կապի մեջ է Ռուսաստանի գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով: «Միանում եմ գործընկերոջս՝ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կոչին առ այն, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական մեխանիզմներին համապատասխան: Համաձայն եմ ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ,…
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Արման Թաթոյանը Տատյանա Մոսկալկովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատրյան քույրերի հետ կապված փոխանցել համապատասխան տեղեկություններ, հանրության, այդ թվում՝ իրավապաշտպանների մտահոգությունները, որպեսզի գործում առկա մյուս տվյալների հետ ուսումնասիրի և քայլեր ձեռնարկի իր իրավասության շրջանակում։…
Պետդուման կքննարկի Վրաստանի հանդեպ նոր սահմանափակումներ կիրառելու հարցը
ՌԴ Պետդումայի պատգամավորները կքննարկեն Վրաստանի հանդեպ նոր սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը: Կքննարկվի հատկապես վրացական գինու և ջրի ներկրման դադարեցումը, ինչպես նաև Վրաստան դրամական փոխանցումներ կատարելու արգելքը: Այս մասին հայտարարել է Դումայում «Единая Россия» խմբակցության նախագահ Սերգեյ Նևերովը: ՌԴ-ում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան խոստացել է, որ պատգամավորներին կխնդրի բացառության կարգով պահպանել սոցիալական դրամական փոխանցումները՝ կապված…



