Տարադրամի փոխանակում
Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետից 2000 դոլար հափշտակած անձը բռնվել է
Մայիսի 27-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում անհայտ անձը հափշտակել է 2000 դոլար: Տարածքային կարգով ահազանգը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզեցին, որ անհայտ անձը, օգտվելով քաղաքացու անուշադրությունից, փողը գողացել էր տարադրամի փոխանակման կետի դրամարկղից։ Հափշտակությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ…
Տարադրամի փոխանակման կետի վրա կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման կետի վրա իրականացված ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: 2020 թվականի հունվարի 04-ին Երևան քաղաքի առևտրի կենտրոններից մեկի անվտանգության աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝…


