տարածքային կառավարում
ԱԺ-ում սկսվել են գալիք տարվա պետբյուջեի նախնական քննարկումները
ԱԺ-ի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Վահե Ղալումյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին կայացած համատեղ նիստում քննարկել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը` համապատասխան մասով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով` 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախարարությունը նախատեսել է…
ՏԿԵ նախարարը բնակարանի գնման վկայականներ է հանձնել ժամանակավոր կացարաններում բնակվող 12 ընտանիքի
Սեպտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Գնել Սանոսյանն այսօր բնակարանի գնման վկայականներ է հանձնել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող 12 ընտանիքի: «Ծրագիրն իրականացվում է 2019 թվականին Կառավարության կողմից ընդունված N 1666-Ն որոշման հիման վրա: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ (2,169,750.0հազ.) դրամ հատկացվել է ծրագրի…
Արմեն Սիմոնյանն ու Վարդան Չիլինգարյանը կգործուղվեն Չեխիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ու նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ Վարդան Չիլինգարյանը կգործուղվեն Չեխիայի Հանրապետություն (Օլոմոուց)՝ Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման հարցը քննարկելու, ինչպես նաև նոր տիպի ինքնաթիռների արտադրությանը տեղում ծանոթանալու նպատակով։ Վարչապետի որոշումն ամբողջությամբ՝ ստորև. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության…
Մեր նպատակը համայնքների համաչափ զարգացումն է. ՏԿԵ նախարար
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթի քննարկման համար: «Փոփոխությունների արդյունքում մենք կունենանք 77 համայնք և Երևանը: Բավականին լավ ուսումնասիրվել են արդեն գործող խոշորացված համայնքների փորձը, դրական և բացասական կողմերը, և եկել ենք…
Գնել Սանոսյանը հանդիպել է Արցախի իր գործընկերոջ հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խամումյանի հետ։ Հանդիպման սկզբում Հայկ Խանումյանը շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին 44-օրյա պատերազմի օրերին՝ Գեղարքունիքի մարզպետ եղած ժամանակ, արցախահայությանը ցուցաբերած օժանդակության համար: Տաշիրը ՀՀ-ի արտադրության, տուրիզմի և գործարարության ոլորտում 130…
Գնել Սանոսյանը մասնակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի նստաշրջանին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռավար մասնակցում է Վիեննայում սեպտեմբերի 20-ից 25-ն անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին: Իր ելույթում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի շրջանակներում պարտավորությունների կատարումը, որոնք վերաբերում են մշակվող վառելիքի և ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքի անվտանգությանը։ Նախարարը նշել…
Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին այլևս վճռական քայլերով առաջ է շարժվում․ Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրիի օրվա առիթով: «Գյումրին յուրօրինակ քաղաք է, հարուստ մշակույթով և միայն իրեն հատուկ համուհոտով: Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին այլևս վճռական քայլերով առաջ է շարժվում, զարգանում է, բարելավվում են քաղաքի ենթակառուցվածքները, քաղաքն ավելի գրավիչ է դառնում: Պատահական չէ, որ տարեցտարի տուրիստական հոսքերը սկսել են էականորեն…
Գնել Սանոսյանը ընդունել է ներդրումների և զարգացման գերմանական ընկերության պատվիրակությանը
Սեպտեմբերի 14-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է ԳԴՀ վերականգնման վարկերի բանկի (KFW) դուստր ձեռնարկության՝ ներդրումների և զարգացման գերմանական ընկերության (DEG) պատվիրակությանը։ Նախարարը, ողջյունելով հյուրերին, ընդգծել է, որ համատեղ տարբեր ուղղություններով առկա է բավական լավ համագործակցություն և առաջիկայում այդ համագործակցությունը խորացնելու մեծ…
ՔՊ-ն որոշել է Սյունիքում, Գյումրիում և Դիլիջանում ՏԻՄ ընտրություններում իր առաջադրելիք թեկնածուներին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ին կայացած նիստում քննարկվել է առաջիկա Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության մասնակցությունը, համամասնական ցուցակների կազմը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ՔՊ անդամ Գնել Սանոսյանը գրել է, թե որոշման համաձայն ում թեկնածությունները կառաջադրվեն Սյունիքի համայնքներում, Գյումրիում և Դիլիջանում։ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում խորհրդակցություն է հրավիրել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել…
ՏԿԵ նախարարի տեղակալը ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությանը
Սեպտեմբերի 2-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի ղեկավար Ռիտա Րորլի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին փոխմարզպետ Հելմուտ Փլենքը, «Արբերլանդ Ռեգիո ՍՊԸ»-ի տնօրեն Հերբերթ Ուննաշը և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Բենեդիկտ Վիմբաուերը։ Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին,…
ՏԿԵ նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ գործակցությանն մասին հարցեր
Օգոստոսի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում հայ-չինական գործակցությանն առնչվող հարցեր։ Ողջունելով դեսպանին՝ նախարար Սանոսյանն ընդգծել է, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունների համատեքստում առկա են ենթակառուցվածքային տարբեր՝ հատկապես ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում…
ՏԿԵ նախարարը ներկայացրել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին
Օգոստոսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի, Արագածոտնի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքում աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին ներկայացրել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի և համայնքի խնդիրների լուծմանն ուղղված ներդրման համար։…
Սանոսյանը ճանաչողական այց է կատարել Քաղավիացիայի կոմիտե և Զվարթնոց օդանավակայան
Օգոստոսի 13-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ ՏԿԵ նորանշանակ նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ ՏԿԵՆ քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ, այնուհետև շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ «ՀՀ ՏԿԵ նախարարը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ հանդիպել է կոմիտեի ղեկավար աշխատակազմի հետ, ներկայացրել…
ՏԿԵ նորանշանակ նախարարը ճանաչողական այց է կատարել Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ՓԲԸ
Օգոստոսի 10-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ նորանշանակ նախարար Գնել Սանոսյանն այսօր փոխնախարար Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ։ Ընկերությունն զբաղվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարմամբ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման համակարգային պլանավորմամբ ու կոորդինացմամբ։ Գնել Սանոսյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր»…
Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար
Օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- ասված է հրամանագրում: