Տարվա Երկիր
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է «The Economist»-ի կողմից Հայաստանը տարվա երկիր ճանաչելու առիթով
Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է «The Economist»-ի կողմից Հայաստանը տարվա երկիր ճանաչելու առիթով։ «Տարվա երկիրը՝ Հայաստան։ Մենք արժանացել ենք դրան, եղբայրներ և քույրեր։ Դուք բոլորդ արեցիք դա՝ խաղաղ եւ հզոր»,- Facebook-ի իր էջում գրել է Ալեքսիս Օհանյանը։ Նշելով՝ ինչու է Հայաստանը ճանաչում տարվա երկիր, «The Economist»-ը լատինատառ գրել է.…
The Economist-ը Հայաստանը «Տարվա երկիր» է ճանաչել
Բրիտանական The Economist հեղինակավոր ամսագիրը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»: Տիտղոսին արժանանում են ոչ թե ամենահարուստ, ամենաազդեցիկ կամ ամենահամեղ ազգային խոհանոցն ունեցող երկրները, այլ տարվա ընթացքում մեծ հաջողություն և առաջընթաց գրանցած երկրները: Ամսագիրը գրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փորձել է շրջանցել իր պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ ինքն իրեն դարձնելով կառավարության ղեկավար: «Փողոցները «լցվեցին»…