տեղահանություն
Հայաստան են տեղափոխվել Արցախի մեր վերջին հայրենակիցները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ 10 հայ և 1 ռուս քաղաքացի տեղափոխվել են Հայաստան։
Գազայում Բայրոն փոթորիկը. ջրհեղեղ, ցուրտ և կորուստ՝ հումանիտար ճգնաժամի խորքում
Բայրոն փոթորիկը հարվածել է Գազային՝ ջրհեղեղով և ուժեղ քամիներով, որի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Անօթևան ընտանիքները պայքարում են ցրտի, կորուստների ու հումանիտար ճգնաժամի խորացման դեմ՝ չքավոր պայմաններում և թույլ պաշտպանությամբ:
Չինաստանում ջրհեղեղները՝ վեց զոհ, հազարավոր տեղահանվածներ
Ջրհեղեղները Չինաստանում վեց մարդու կյանք են խլել՝ ստիպելով հազարավոր մարդկանց լքել իրենց տները։ Մասնագետները կապում են աղետը կլիմայական փոփոխությունների հետ։
Գազայում տեղահանությունները սաստկանում են հարվածների աճի ֆոնին
Իսրայելի հարվածների ուժեղացումն Գազայում հանգեցրել է զանգվածային տեղահանությունների՝ խորացնելով հումանիտար ճգնաժամը։
Ստամբուլի ազգայնական փաստաբանները պատրաստ են դարձյալ դիմել տեղահանության մեթոդին
Ստամբուլի ազգայնական փաստաբանների խումբ (İMAG) կոչվող միավորումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ սպառնալով անհրաժեշտության դեպքում «կրկին դիմել տեղահանության մեթոդին»: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Կազմակերպության հայտարարության մեջ, որը կազմել է ազգայնական գրող Մուսթաֆա Չալըքը, նշվում է, որ իրենք «ինչպես երեկ, այնպես էլ այսօր, տեր են կանգնում 1915-ի հայերի տեղահանությանը»: Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներ…
Սիրիայի հյուսիս-արևելքում 176 հազար խաղաղ բնակիչ տեղահան է եղել․ ՄԱԿ
ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության աղբյուր» ռազմական գործողության հետևանքով տեղահան եղած բնակչության մասին: Այս մասին տեղեկացնում է Ermeni Haber-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Թուրքիայի ռազմագործողությունների մեկնարկից սկսած 80.000 երեխա և 176.000 խաղաղ բնակիչ է ստիպված եղել լքել իր տունը: 7100 սիրիացի քրդեր Սիրիա-իրաքյան սահմանից…
Լիտվան Ղրիմի թաթարների տեղահանությունը ցեղասպանություն է ճանաչել
Լիտվայի խորհրդարանը 1944 թվականին Ղրիմի թաթարների տեղահանությունը ճանաչել է որպես Խորհրդային Միության իշխանության կողմից իրականացված ցեղասպանություն: Այդ մասին այսօր խորհրդարանն ընդունել է արձանագրություն և աշխարհին հորդորել է «համերաշխություն հայտնել Ղրիմի թաթարներին և շարունակել ապօրինաբար բռնազավթված Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելոու քաղաքականությունը»: Արձանագրությունն ընդունվել է 77 կողմ 1 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ: Անցած ամսվա ընթացքում նմանօրինակ արձանագրություն է…







