տեղափոխվեց Վեսթ Հեմ
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը տեղափոխվեց Վեսթ Հեմ
Կիսապաշտպան Կարլոս Սոլերը ֆրանսիական ՊՍԺ-ից վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Վեսթ Հեմ»: Պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։ 27-ամյա իսպանացին այս ամառ դարձավ «Վեսթ Հեմի» իններորդ նորեկը: Նախորդ մրցաշրջանում Սոլերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

