Տեղեկություններ
Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ զավակներին պաշտպանում է Քանյե Ուեսթի սկանդալային պահվածքի մասին տեղեկություններից
Քիմ Քարդաշյանը պատմել է, որ Քանյե Ուեսթի հետ իրոք շատ ծանր է երեխաներին դաստիարակելը։ Նրա խոսքերը մեջբերում է People-ը։ «Ես միանշանակ պաշտպանել եմ նրան և կշարունակեմ պաշտպանել իմ երեխաների աչքերում: Իմ տանը երեխաներս ոչինչ չգիտեն այն մասին, թե ինչ է կատարվում արտաքին աշխարհում»,- խոստովանել է աստղը։ Քարդաշյանը հայտարարել է, որ զավակներին չի պատմում հանրային տարածքում…
ԱՊՀ կազմակերպություններին վճարված եկամուտների մասին տեղեկություններ պետք է ներկայացվեն ՊԵԿ-ին
Հուլիսի 28-ին հաղորդագրություն է տարածել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և հայտնում է, որ հարկային գործակալներն առաջին անգամ պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին: «Օրենսգրքի համաձայն՝ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ, ՀՀ Հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով, հարկային…
Սիլ կոնցեռնը կապ չունի Մեղրիում կառուցվող տերմինալի հետ
Ավտովարորդներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի մոտ: Ակցիայի մասնակիցները պահանջում էին Մեղրիի մաքսատանը հայ բեռնափոխադրողներին տեղ հատկացնել՝ բեռը հայկական ֆուռերով տեղափոխելու և Երևան բերելու համար։ Ակցիայի մասնակիցների կողմից շրջանառվում էր տեղեկություն, որ իրենց պահանջը չի բավարարվում, քանի որ այս գործում ներգրավվել են՝ ինչպես իրենք են նշում՝ օլիգարխներ, որոնք ոլորտում մենաշնորհ հաստատելու ձգտմամբ…
Կեղծ տեղեկություն՝ երեխայի հայրության վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեն հունիսի 30-ին հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Եղվարդ քաղաքի 45-ամյա բնակչի և Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչուհու կողմից վերջինիս նորածին երեխայի հայրության վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների…
Ադրբեջանում հայ գերիների թիվը գերազանցում է 100-ը. իրավապաշտպան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնում է, որ մինչ այս պահը ՀՀ կառավարության և իրավապաշտպանների կողմից հայ ռազմագերիների ընտանիքի անդամների անունից շուրջ 50 դիմում է ներկայացվել (կամ նախապատրաստական փուլում է) Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Միայն 29 ռազմագերու վերաբերյալ գանգատ ներկայացվել է իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ…
Անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ է կրում
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ շփման գծի այն հատվածներում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, հրամանատարներից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում։ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/801311227371473
Վլադիմիր Գասպարյանի մակարդակով տեսագրվել են բարձրաստիճան պաշտոնյաների սեռական ակտեր ու անձնական կյանք. Ստյոպա Սաֆարյան
Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել Facebook-ում: «Երեկ Դոգ մականունով նախկին ոստիկանի տեսաբլոգն աչքովս ընկավ։ Որքան հիշում եմ, այդ տղան ժամանակին բավական մոտ էր ոստիկանական վերևների խոհանոցին։ Ու տեսաբլոգից հասկացա, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մակարդակով տեսագրվել են բարձրաստիճան պաշտոնյաների սեռական ակտեր ու անձնական կյանք։ Տրվում էին Հովիկ Աբրահամյանի, Արփինե Հովհաննիսյանի ու այլոց անուններ։ Խոսվում էր նաև…
Վրաստանը հերքել է Ադրբեջանի ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները` ՀՀ ականանետեր տեղափոխելու մասով
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խոսել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերի մասին: Վարչապետը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները Վրաստանից Հայաստան ականանետեր տեղափոխելու մասին: Նա նշել է, որ դա «լրատվամիջոցների կողմից տարածված չճշտված տեղեկատվություն է»: Գախարիան հավելել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և եղբայրությանը ոչինչ չի սպառնում: Այս մասին հայտնում է «Ինտերպրեսնյուզ»-ը:
Արմեն Սարգսյանը Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել
Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահը խնդրել է տեղեկություններ և պարզաբանումներ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ռազմավարության, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի և առկա խնդիրների վերաբերյալ: Նախարար Թորոսյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է երկրում կորոնավիրուսի համավարակի…
ՊԵԿ-ի դիրքորոշումը՝ գաղտնիք պարունակող տվյալների ստացման մասին
ՀՀ ՊԵԿ-ն իր դիրքորոշումն է հայտնել բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման վերաբերյալ։ Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ այս փուլում ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից։ Նշվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն, իր հսկողական գործառույթների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բանկային…
ԲԴԽ-ն անդրադարձել է Քոչարյանի գործով դատավորի վերաբերյալ տեսանյութերին
Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը․ «Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում և համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» և ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սևակ Հակոբյանի հետ» տեսանյութերը /հղումները տեղադրված են…
Արցախի Մարտունի շրջվարչակազմում խորհրդակցություն է հրավիրվել կորոնոավիրուսի կանխարգելման համար
Այսօր Մարտունու շրջվարչակազմում, ղեկավար Ա. Մելքումյանի կողմից, հրավիրվել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարման մարմնի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին Facebook-ի էջում գրառում է կատարել Արցախի տեղեակատվական շտաբը։ «Այսօր Մարտունու շրջվարչակազմում, ղեկավար Ա. Մելքումյանի կողմից, հրավիրվել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարման մարմնի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ամփոփ տեղեկություններ են ներկայացվել շրջանի համայնքներում նոր կորոնավիրուսի տարածումը…
Նախարար Պապիկյանի դատվածության վերաբերյալ լուրերի տարածման առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Քրեական գործը հարուցվել է…