Տեղումներ
Աֆրիկայի Լեսոթո հանգստավայրում ձյուն է տեղացել
Այսօր ձյուն է տեղացել ծովի մակերևույթից 3 կմ բարձրության վրա գտնվող լեռնադահուկային Լեսոթո հանգստավայրում։ Լեսոթո հանգստավայրը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսային սահմանից ոչ հեռու: Համացանցի օգտատերերը աֆրիկյան ձյան տեսանյութերը հրապարակել են։ [ICYMI] Snow falls in Lesotho, Eastern Cape https://t.co/W9Jd84gfT9 — eNCA (@eNCA) April 29, 2020 Աղբյուրը՝ Stormnews․
Թուրքիայում առատ ձյան պատճառով դպրոցներ են փակվել
Թուրքիայի Էրզինջան նահանգի գյուղերում փակվել են ճանապարհներն ու դպրոցները: Պատճառը ձյան առատ տեղումներն են։ Այս մասին հաղորդում է Milliyet լրատվականը: Մի շարք բնակավայրերում ձյան շերտի բարձրությունը 1,5 մետրի է հասել: Ինչպես փոխանցում են մասնագետները, այսպիսի եղանակը Թուրքիայում կշարունակվի մինչև շաբաթվա վերջ: Տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող բրիգադներն աշխատում են ճանապարհները մաքրելու ուղղությամբ:
Ուշադրություն վարորդներին․ մարզերում ձյան առատ տեղումներ են սպասվում այսօր և վաղը
Ուշադրություն, հատկապես վարորդներին:Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օթերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2789845927745305



