Տեսակավորում
Տեսակավորված աղբը ուղարկվում է վերամշակման
Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի Facebook-ի էջում գրված է․ «Այն, ինչ տեսակավորում են քաղաքացիները, ուղարկվում է վերամշակման: Ապակե շշերի գործարանում անպետք տարաներն ու շշերը երկրորդ կյանք են ստանում, բայց մինչ այդ դրանք երկար ճանապարհ են անցնում: Գործարանում ապակին մանրացվում է և 1520 աստիճանի տակ հալեցվում: Շաղախվում է նոր հումքը և ուղարկվում արտադրության: Երկրորդ…
Երևանի քաղաքապետարանը թափոնների տեսակավորումը սկսել է ստվարաթղթից
Խանութ առ խանութ բանակցելով` արդեն շուրջ 600 տնտեսվարող կանոնավոր տեսակավորում է ստվարաթուղթը և հանձնում թափոնների տեսակավորման վարչությանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության կազմում նոր բացված ստորաբաժանումն ստանձնել է Երևանի բնապահպանական կարևոր խնդիրներից մեկը լուծելու պարտավորությունը: Ստվարաթուղթը մոտավոր հաշվարկներով կազմում է ընդհանուր աղբի մոտ 5 տոկոսը: «Երրորդ ամիսն…
Երևանում սկսվում է աղբի տեսակավորման գործընթաց
Երևանի քաղաքապետարանը սկսում է աղբի տեսակավորման գործընթաց: «Երևանի քաղաքապետարանը աղբահանության գործընթացի կարգավորմանը զուգընթաց փոքր քայլերով սկսում է աղբի տեսակավորման գործընթացը: Սկսում է ստվարաթղթի տեսակավորումից: Այս փուլում աղբը հիմնականում կհավաքվի տնտեսվարողներից, խանութներից, որոնք շատ են «արտադրում» ստվարաթուղթ, և կտանի կհանձնի վերամշակող ընկերությանը», – իր Facebook-յան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։



