տերմինալ
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի Թետչերի փողոցում գլխարկով ու բժշկական դիմակով ինչ-որ մեկը, առանց համարանիշերի մեքենայով, մոտենում է շենքին, կայանում մեքենան և, բառի բուն իմաստով, անշտապ գողություն անում։ Գողոնն էլ՝ վճարային տերմինալ։ Կրկին որևէ շտապողականություն չցուցաբերելով՝ գողոնը դնում է մեքենան ու հեռանում։ Երբ դեպքից շուրջ երկու ժամ անց նկատում են, որ վճարային…
Հունիսի 21-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական եվ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Թաղավարդ համայնքի բնակիչներ Ն. Թ.-ի (ծնված 1980թ.) և Ե. Թ.-ի (ծնված 1985թ.) դիմումներն այն մասին, որ մայիս ամսին, Երևան քաղաքի բնակիչ՝ «Անուշ Հովհաննիսյան» ներկայացած անձը, «Facebook.com» սոցիալական կայքում, նույն անվամբ անձնական էջով, տնտեսական ապրանքների և ոսկյա զարդերի վաճառք իրականացնելու պատրվակով,…
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու խմբի կողմից առերևույթ կատարված գողության փորձի հանգամանքները, այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ 2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 06:45-ին, Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցից «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է…
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 28-ամյա…
Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ: Այս մասին նշվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Facebook-ի էջում: «Ավտոկանգառի վճարման տերմինալներ. Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ. 4-ը՝ տեղադրված է առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ երկուական), 2-ը՝ երկրորդ…
Նոյեմբերի 14-ին Փափազյան փողոցի խանութներից մեկից գողացել էին «Թել-Սել» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը, որը դեկտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, Եղվարդի խճուղուց բերման է ենթարկվել բաժին, ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու…
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի լույս 18-ի գիշերը Դրոյի փողոցում տեղադրված «Թել Սելլ» վճարային տերմինալի գողության դեպք են կանխել։ Քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ երեք երիտասարդ պետք է վճարային տերմինալը գողանային։ Նրանք տերմինալը տեղահան էին արել ու փորձել հափշտակել, սակայն ոստիկանները բռնել…
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու վճարահաշվարկային տերմինալից առերևույթ գողության փորձ կատարած անձանց ինքնությունը։ 2019թ. փետրվարի 10-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սարյան փողոցում տեղադրված տերմինալը գտնվում է կոտրված վիճակում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վճարահաշվարկային…
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 10-ի առավոտյան Ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ քաղաքի Երևանյան փողոցում տեղադրված քաղաքային տերմինալներից մեկը գողացել են: Նախնական տվյալներով` տերմինալում եղել է 380 հազար դրամ: Հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ ստացվեցին, որ գողությունը կատարել է 3 հոգի: