Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերեան
Աթենքում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն
Ապրիլի 16-ին Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Արարողությունը մեկնարկեց Հունահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերեանի գլխավորությամբ Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների հոգևոր դասի ներկայացուցիչների սրբոց բարեխոսական կարգի մատուցմամբ։ Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության զոհերի…