Տեր Շտեգեն
Տեր Շտեգենը չի դիտարկել Նյուքասլի առաջարկը
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի ծրագրում «Նյուքասլ» տեղափոխվել։ Գերմանացին չի դիտարկել «կաչաղակների» առաջարկը։ Նրան վանել է այն հանգամանքը, որ սաուդցիների կողմից «Նյուքասլը» գնելուց հետո մինչև հիմա չի ձևավորվել կառավարման կայացած համակարգ: Այս մասին հայտնել է Diario Sport-ը։ Հաղորդվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ էր 55 մլն եվրո վճարել Տեր Շտեգենի տրանսֆերի համար։
Տեր Շտեգենը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը
«Բարսելոնայի» ու Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ասել է, որ այս ամառ ստիպված կլինի բաց թողնել Եվրոպայի առաջնությունը: հայտնի է, որ դարպասապահը մոտ ապագայում ծնկի վիրահատության կենթարկվի: «Տխուր եմ, որ այս ամառ ես բաց կթողնեմ Եվրո-2020-ը: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ես հայրենի թիմիս կաջակցեմ տանից: Հուսով եմ, որ մենք կհաղթենք», – գրել է…
Տեր Շտեգենի հերթական գոլային փոխանցումը
Կատալոնական ակումբի դարպասապահ՝ Մարկ Անդրե Տեր Շտեգենը, Լա լիգայի 16-րդ տուրի «Մալյորկայի» դեմ խաղում (5-2) գոլային փոխանցում կատարեց Անտուան Գրիզմանին։ Ավելի վաղ՝ սեպտեմբերին, գերմանացի դարպասապահը «Խետաֆեի» հետ խաղում (2-0) գոլային փոխանցում էր կատարել Լուիս Սուարեսին։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, Տեր Շտեգենը եվրոպական թոփ-5 առաջնությունների միակ դարպասապահն է, ով ընթացիկ մրցաշրջանում երկու գոլային փոխանցում է կատարել։
Հյոնեսը սպառնացել է արգելել «Բավարիայի» ֆուտբոլիստներին հանդես գալ Գերմանիայի հավաքականում
Մյունխենի «Բավարիայում» մտադիր են արգելել գերմանացի ֆուտբոլիստներին հանդես գալ ազգային հավաքականի կազմում: Այս մասին տեղեկացնում է ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը։ «Եթե Յոահիմ Լյովը որոշի ազգային հավաքականում Մանուել Նոյերին փոխարինել Տեր Շտեգենով, ապա մենք կարգելենք «Բավարիա»-ի գերմանացի ֆուտբոլիստներին հանդես գալ Գերմանիայի հավաքականում: Կարծում եմ, որ Լյովը բավականին սթափ կգնահատի իրավիճակը և թույլ չի տա, որ նման…
Չեմպիոնների Լիգա․ Տեր Շտեգենի սեյվերը փրկեցին Բարսելոնային (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանականերում միմյանց հետ մրցեցին Դորտմունդի «Բորուսիան» և կատալոնական «Բարսելոնան»։ Գերմանական ակումբը մի քանի հիանալի հնարավորություն ուներ հակառակորդի դարպասը գրավելու, սակայն Մարկ-Անդրե տեր Շտեգենն իր բարձունքում էր։ Վերջինիս հաջողվեց նույնիսկ հետ մղել Ռոյսի իրացրած 11 մետրանոց հարվածը։ Խաղում գոլեր չգրանցվեցին ու հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ https://www.youtube.com/watch?v=a5UawnpiQbw
2018 թվականի խորհրդանշական թիմը. ՈՒԵՖԱ
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականի կազմը:Երկրպագուների քվեարկության արդյունքում խորհրանշական թիմ են ընդգրկվել հետևյալ ֆուտբոլիստները՝Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Վիջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Մարսելո («Ռեալ»), ՆըԳոլո Կանտե («Չելսի»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի») Կիլիան Մբապե (ՊՍԺ), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Ռոնալդու («Ռեալ»-«Յուվենթուս»):







