Տիկնիկային թատրոն
Մահացել է դերասան Դերենիկ Մարտիրոսյանը
Կյանքից հեռացել է դերասան, ու բեմադրիչ Դերենիկ Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական տիկնիկային թատրոնի Facebook-ի պաշտոնական էջից։ «Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի առաջատար դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը», – ասված է գրառումում:
Թումանյանի տիկնիկային թատրոնում արգելվել է բարևելուց համբուրվելը
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հրաման է ստորագրել, որի լուսանկարը տեղադրել է իր էջում։ Այն ներկայացնում ենք ստորև։ https://www.facebook.com/photo.php?fbid=3062654070432002&set=a.747456748618424&type=3 Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։
Խումբն ունի վառ արտահայտված սատանայական քարոզչություն․ Տիկնիկայինի ղեկավարը՝ համերգի չեղարկման մասին
Հոկտեմբերի 4-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայանալու էր լեհական դեթ մետալի վետերաններ, լեգենդար Vader խմբի համերգը։ Սակայն համերգը չի կայանալու, համենայն դեպս՝ հենց այդ թատրոնում։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ թատրոնում հաճախակի ռոք համերգներ են լինում, սա էլ լինելու էր այդ շարքում հերթական համերգը։ «Սակայն այսօր բացահայտվեց մի իրականություն, որը…
Կիսասարկավագի միջնորդությամբ Տիկնիկայինում ռոք համերգ է չեղարկվել․ Դավիթ Ֆիդանյան
Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոմն ինչ որ կիսասարկավագի միջնորդությամբ Երևանի Տիկնիկայինում ռոք համերգ ա չեղարկվել: Հասկանու՞մ եք 21-րդ դարում ստեղ դեռ կարողա ռոք համերգ չեղարկվի: Դե բնականաբար պատճառը միշտ նույնն է՝ իբրև թե «սատանիստական» քարոզ ու նմանատիպ հիմարություններ: Չգիտես ինչու, երբ ռոքի մասին նմանատիպ բաներ եմ լսում մտքիս առաջին հերթին գալիս են…
Կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը
Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, մանկագիր և մանուկների մեծ բարեկամ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Փառատոնի մեկնարկը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Դսեղ գյուղում՝ Հ. Թումանյանի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությամբ: Կհաջորդի թատերականացված բացօթյա տոնախմբություն, ապա կսկսվեն փառատոնի առաջին ներկայացումները, որոնք անվճար կցուցադրվեն Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի տարբեր քաղաքներում, գյուղերում ու ավաններում,…
Տիկնիկային թատրոնը մասնակցել է Չեխովյան միջազգային 14-րդ փառատոնին
Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 25-ից 29-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Չեխովյան միջազգային 14-րդ թատերական փառատոնին` Տ. Դորստի «Я здесЪ» ներկայացմամբ: Փառատոնի շրջանակներում ներկայացման ցուցադրումը տեղի է ունեցել երկու անգամ Վ. Մայակովսկու անվան թատրոնի բեմում: Ներկայացման ռեժիսոր՝ Տաթևիկ Մելքոնյան, դերասաններ՝ Արամ Կարախանյան և Միքայել Վաթինյան, սպասարկող անձնակազմ՝ Արամ Աղաջանյան, Հայկ Իսրաելյան,…






