ՏԿԵ նախարար

  • Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ

    Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ

    Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են դեպի հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցմանը, սահմանային հատվածներում ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնմանն ու ամրացմանը, ինչպես նաև բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն…

  • Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի ասֆալտապատման աշխատանքը ավարտական փուլում է. նախարար

    Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի ասֆալտապատման աշխատանքը ավարտական փուլում է. նախարար

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էում գրել է․ «Ասֆալտապատում սուբվենցիոն ծրագրով Նկարում Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցն է, աշխատանքը ավարտական փուլում է: Կարևոր է նշել, որ սուբվենցիոն ծրագրով կատարվող ասֆալտապատման աշխատանքները չեն մտնում մեր կողմից նախանշված 330 կմ կատարվող աշխատանքների մեջ»։ https://www.facebook.com/papikyan.suren/photos/pcb.1119906284884905/1119903111551889/?type=3&theater  

  • Սուրեն Պապիկյանն այցելել է Կապանի օդանավակայան

    Սուրեն Պապիկյանն այցելել է Կապանի օդանավակայան

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի էջից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կապանի օդանավակայան: Նախարարը ծանոթացել է օդանավակայանում տարվող աշխատանքներին, զրուցել մասնագետների և աշխատակիցների հետ: https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/videos/2371764766424245/?v=2371764766424245

  • Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ-երի տնօրենների հետ

    Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ-երի տնօրենների հետ

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ, քննարկել ոլորտին առնչվող աշխատակարգային և կազմակերպչական հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եփրեմյանը։ Ընկերությունների տնօրեններին ուղղված իր խոսքում նախարար Պապիկյանը նկատել է, որ ընթացիկ տարվա աշխատանքների արդյունավետությամբ, ինքնածախսածածկման մակարդակով և ջրային ռեսուրսների օպտիմալ…

  • Սուրեն Պապիկյանն աշխատանքայից այցով կլինի Սյունիքում և Վայոց ձորում

    Սուրեն Պապիկյանն աշխատանքայից այցով կլինի Սյունիքում և Վայոց ձորում

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Facebook-ի իր էջում գրել է. «ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վայոց ձորի և Սյունիքի մարզեր: Այցի ընթացքում նախարարը կհետևի միջպետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման ընթացքին, կծանոթանա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից վերակառուցվող ենթակայանների շինաշխատանքներին: Հոկտեմբերի 16-ին Կապանում նախարարը խորհրդակցություն կանցկացնի Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների…

  • Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենին

    Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենին

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հոկտեմբերի 2-ին մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի լիագումար նիստին, որտեղ բացման խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախարարը ներկա է գտնվել նաև նախագահ Պուտինի և մասնակից երկրների ոլորտային գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների միջև հանդիպմանը: Նշվել է, որ ֆորումը լավ հարթակ է համաշխարհային…

  • Սուրեն Պապիկյանը Մոսկվայում մասնակցում է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

    Սուրեն Պապիկյանը Մոսկվայում մասնակցում է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Նախարարը հոկտեմբերի 2-4-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարության կողմից՝ ՌԴ էնեգետիկայի նախարարության ղեկավարմամբ: Համաժողովը հարթակ է քննարկելու էներգետիկ բնագավառի մարտահրավերները, զարգացման արդիական խնդիրները։ Համաժողովի ընթացքում կարծարծվեն էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթ-նավթամթերքի, ատոմային էներգետիկայի, էներգախնայողության և…

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին

    Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին։ Ջերմորեն ողջունելով հյուրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ որպես երկու երկրների համագործակցության հիմնական փաթեթը ներառող գերատեսչության ղեկավար՝ անձամբ շահագրգռված է խորացնել…

  • Նման միջոցառումներով մենք կարող ենք աշխարհին պատմել մեր խորը արմատների մասին. Սուրեն Պապիկյան

    Նման միջոցառումներով մենք կարող ենք աշխարհին պատմել մեր խորը արմատների մասին. Սուրեն Պապիկյան

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 29-ին մասնակցել է ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցած «Բագրատունյաց ժառանգությունը» խորագրով փառատոնին։ Միջոցառումը նվիրված էր հայկական թագավորությունների և հատկապես Բագրատունյաց թագավորության ժառանգությանը։ Փառատոնի հյուրերին դիմավորեցին ազգային երգ ու պարով, այնուհետև թագավորական հագուստով երիտասարդների ուղեկցությամբ ներկաները շրջեցին բերդի տարածքում, ծանոթացան արգելոցի պատմությանը, եղան միջնադարյան քաղաքներին…

  • Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

    Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը նախարար Պապիկյանը խոսել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացվող ռազմավարական լայանածավալ զորավարժությունների բարեհաջող ընթացքի մասին և գոհունակությամբ ընդգծել, որ ՀՀ ՊՆ-ը բարձր է գնահատել տեղական և տարածքային կառավարման մարմինների փոխգործակցության…

  • Սուրեն Պապիկյանն այցելել է Ատոմակայան

    Սուրեն Պապիկյանն այցելել է Ատոմակայան

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց է կատարել ՀԱԷԿ՝ ծանոթանալու պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքներին, ընթացիկ վիճակին, արտադրատնտեսական գործունեությանը, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։ Փոխնախարար Հակոբ Վարդանյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել կայանում,…

  • Մեր բոլոր ջանքերն ուղղված են տեղական ինքնակառավարման համակարգն ավելի կայուն դարձնելուն․ Պապիկյան

    Մեր բոլոր ջանքերն ուղղված են տեղական ինքնակառավարման համակարգն ավելի կայուն դարձնելուն․ Պապիկյան

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոն, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, ՀՀ մարզպետներ, համայքների ղեկավարներ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող գործընկերներ ու քաղաքացիական…

  • Համայնքների խոշորացումը շարունակվելու է․ Սուրեն Պապիկյան

    Համայնքների խոշորացումը շարունակվելու է․ Սուրեն Պապիկյան

    Այսօր լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ համայնքների խոշորացումը շարունակվելու է: «Հանրաքվե անցկացնելու հնարավորություն է լինելու, եթե համայնքում ձևավորվում է նախաձեռնող խումբ, որը ստորագրահավաք է անում հանրաքվեի համար, որի արդյունքում այդ իդեան հաղթանակում է, բնականաբար, այդ համայնքը գնում է այդ ճանապարհով: Փոքր համայնքների մեծ մասը կախված է կառավարության դոտացիայից:…

  • Սուրեն Պապիկյանն այցելել է «Արփա-Սևան» ջրատար

    Սուրեն Պապիկյանն այցելել է «Արփա-Սևան» ջրատար

    ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր այցելել է «Արփա-Սևան» ջրատար՝ ծանոթանալու շինարարական աշխատանքներին: Նախարարը մուտք է գործել ջրատար առավոտյան ժամը 10:00-ից 2-րդ թունելով՝ Եղեգնիսի շինարարական բազայից և նախատեսում է անցնել թունելի շուրջ 30 կմ ճանապարհը: Շրջայցը կտևեի 6-7 ժամ: 18-րդ կիլոմետրի վրա իրականացած շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականից ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ…

  • ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ՀՀ էներգահամակարգում վթարի պատճառների քննության արդյունքները

    ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ՀՀ էներգահամակարգում վթարի պատճառների քննության արդյունքները

    ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորված աշխատանքային խումբը մասնագիտական քննության արդյունքում պարզել է. • Վթարն առաջացել է 2019թ. հուլիսի 10-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, իսկ էներգահամակարգն անցել է բնականոն ռեժիմի նույն օրը՝ ժամը 19:50-ին: • Վթարի հետևանքով…