Տնային հանդիպումներ
Ռեալը Լա Լիգայի տնային հանդիպումները կանցկացնի մարզաբազայում
«Ռեալ» Մադրիդը Լա Լիգայի տնային հանդիպումները մինչև մրցաշրջանի ավարտը կանցկացնի սեփական մարրզաբազայում գտնվող մարզադաշտում։ Այս մասին հաղորդել է AS պարբերականը։ Նշվում է, որ հանդիպումները կանցնեն «Ալֆրեդո դի Ստեֆանոյի» անվան մարզաբազայում, որտեղ էլ այս պահին մարզվում են մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները։

