տների վերանորոգում
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ պաշտոնյաների, Արցախի քաղաքաշինության նախարարի ու ՄԻՊ ներկայացուցչի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել է խաղաղ բնակավայրերում առաջիկայում ծավալվող շինարարության և ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Կարեն Սարգսյանը կարևորել է հրթիռակոծության հետևանքով ավերված բնակավայրերի արագ վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս հարցում…
2019 թվականին Թալիշում ավարտվելու են բոլոր ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նրա խոսքով՝ երկու փուլով ավարտման մեջ են բնակելի տների վերանորոգման աշխատանքները: «Եվս 8 նոր բնակելի տան շինարարություն է սկսվել: Այսպիսով Թալիշում կունենանք դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն, հանդիսությունների դահլիճ, հասարակական նշանակության շենք»,- նշել է Կ.…