Տոկիո-2020-ի ուղեգիր
Տոկիո-2020-ի մասնակիցներին սպասում են արկղից պատրաստված մահճակալներ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները շարունակում է շրջակա միջավայրը պահպանելուն նպաստող ծրագիրը: Օլիմպիական ավանի բոլոր մահճակալները և անկողնային պարագաները կպատրաստվեն վերամշակված հումքից: Ավանի բոլոր մահճակալները կպատրաստվեն ստվարաթղթե արկղից: Թղթի հումքով պատրաստված հատուկ դիմացկուն նյութը կդիմակայի մինչև 200 կգ ծանրության: Մարզիկները հնարավորություն կունենան նաեւ կառավարել ներքնակի կոշտությունը ոտքերի, գլխի ու մեջքի հատվածում:…
Հայտնի են Վարուժան Կաջոյանի եւ Լևան Բերիանիձեի մրցակիցները. Ըմբշամարտի ԱԱ
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 20-ին գորգ դուրս կգան 70, 74, 92 և 125 կգ քաշային ըմբիշները: Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ, որոնք վիճակահանության արդյունքում իմացել են իրենց մրցակիցներին: 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Լատվիան ներկայացնող Անդրիուս Մազեիկան։ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն…
Ալեքսանյանի, Ասլանյանի, Շահինյանի առաջին մրցակիցները հայտնի են. Ըմբշամարտի ԱԱ
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 67, 87 և 97 կգ քաշային ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են։ Սեպտեմբերի 15-ին մեդալների և Տոկիո-2020-ի ուղեգրերի համար պայքարի մեջ կմտնեն 3 հայ ըմբիշներ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի տաջիկ Ախմեդովը։ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը կսկսի…



