Տոյվո Կլաար
Տոյվո Կլաարը՝ Ուզբեկստանում ԵՄ դեսպան
Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպան։ Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Բախտիյոր Սաիդովը։ «Մենք ողջունեցինք Ուզբեկստանում Եվրամիության նորանշանակ դեսպան Տոյվո Կլաարին և ընդունեցինք նրա հավատարմագրերի պատճենը։ Ուզբեկստանի կառավարությունը հանձնառու է աջակցել Կենտրոնական Ասիայի և Եվրամիության միջև կապերի ամրապնդմանը շոշափելի արդյունքներով»,- սոցցանցի իր էջում գրել…
Տոյվո Կլաարը ավարտել է իր առաքելությունը Հարավային Կովկասում
«Այսօր իմ վերջին օրն է՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում»,- գրել է Տոյվո Կլաարը X-ի իր էջում։ Նա նշել է , որ 2017 թվականի նոյեմբերին իր նշանակումից անցել է գրեթե 7 տարի, և այդ ընթացքում շատ բան է տեղի ունեցել։ «Այնուամենայնիվ, մի բան մնում է անփոփոխ՝ ԵՄ-ի հանձնառությունը՝ օգնելու տարածաշրջանում…
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ Տոյվո Կլաար
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են: Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով` համաձայնեցված գործընթացի շրջանակներում»,- ասված է գրառման մեջ:
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության ու զոհի մասին լուրը մտահոգիչ է. Տոյվո Կլաար
Մտահոգիչ հաղորդագրություններ են ստացվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության ու զոհի մասին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «ԵՄ-ն մշտապես համագործակցում է Երևանի և Բաքվի հետ: Խիստ կարևոր է, որ տեղերում հանգստություն տիրի և բանակցությունների սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի»,- գրել է նա:…
Պետք է երաշխավորել Արցախի հայերի՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձը. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձը: «Մենք միանշանակ կարևոր ենք համարում, որ առաջին հերթին նրանց վերադարձի իրավունքը երաշխավորված լինի։ Եվ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ:…
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որպեսզի մարդիկ իրենց տներում կարողանան իրենց ապահով զգալ: Այս մասին Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «ԵՄ-ում տարբեր մասնակիցների հետ հանդիպումներ են անցկացվել՝ ուղղված իրավիճակի հանգուցալուծմանը։ Ես չեմ ասում, որ դա պարզ…
Տոյվո Կլաարը կայցելի Բաքու
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ծրագրում է ապրիլի 3-ին այցելել Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Կլաարը ժամանելու է Եվրոպայի երիտասարդության դեսպանների և Ադրբեջանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ Բաքվում Եվրո ակումբի բացման արարողությանը մասնակցելու համար։ Կլաարի վերջին այցը Բաքու մարտի 5-ին էր, այդ ժամանակ նա այցելել…
Սուրեն Պապիկյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ…
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է․ Տոյվո Կլաարը կժամանի Հայաստան
«Վերադարձ Երևան՝ հանդիպումներով լի օրվա համար։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ առաջ շարժվելու ուղիներն ուսումնասիրելու համար: Եվրամիության նպատակը նույնն է՝ Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորումը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Տոյվո Կլաարը կժամանի Երևան
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում՝ հայտնելով, որ ակնկալում է «բովանդակալից հանդիպումներ ունենալ»։ «Այսօր փորձարկում ենք Վիեննա-Երևան ուղիղ չվերթը։ Ակնկալում եմ կեսօրին բովանդակալից հանդիպումներ ունենալ»,- գրել է նա՝ լուսանկար հրապարակելով օդանավակայանից։
ԵՄ դիտորդների առաջատար խումբը ժամանել է Երևան. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր էջում գրել է. «Այսօր ԵՄ դիտորդների առաջատար խումբը ժամանել է Երևան։ 27 անդամ երկրներն արագ արձագանքել են Հայաստանի խնդրանքին։ Տեղակայման նպատակը լինելու է իրավիճակի մշտադիտարկումը և տեղում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցության տրամադրումը` կայունացման նպատակով»։
Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաարը` Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան էջում գրել է. «Այսօր կրկին տեղեկություններ ստացանք երեք հայ զինվորի մահվան և մեկ ադրբեջանցի զինվորի` վիրավորում ստանալու մասին: Այս և շատ այլ չարդարացված զոհերի առկայությունը սնում է ատելությունն ու անկայունությունը: Գործողությունների անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվում են, իսկ զորքերը…
Շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված, բայց հույս ունենք, որ զինադադարը կպահպանվի. Կլաար
Վերադարձել եմ Բրյուսել՝ Բաքվում, Երևանում, ինչպես նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ Այս մասին «Թվիթեր»-ում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառալով Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցերին։ «Դժվար և երբեմն զգացմունքային մտքերի փոխանակում ենք ունեցել: Շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված, բայց հույս ունենք, որ զինադադարը կպահպանվի։ Պետք է վերադառնալ բանակցություններին»:
Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում է ՊՆ-ն։ «Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Շնորհակալություն հայտնելով իրավիճակին արագ արձագանքելու և տարածաշրջան այցելելու համար՝ պաշտպանության նախարարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական…
Տոյվո Կլաարը Ադրբեջանում է․ նրան ընդունել է Իլհամ Ալիևը
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ադրբեջանում է: Սեպտեմբերի 14-ին ԵՄ հատուկ ներկայացուցչին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ըստ հաղորդագրության՝ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 12-13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին բռնկված լարվածության կապակցությամբ և Ալիևի ուշադրությունն է հրավիրել առ այն, որ այդ կապակցությամբ Եվրոպական միության ղեկավարությունը հեռախոսազրույցներ է ունեցել…











