Տոտենհեմ
«Յուվենտուսը» հետաքրքրված է Ալդերվեյրելդի ծառայություններով
«Յուվենտուսը» հետաքրքրվում է Տոբի Ալդերվեյրելդի ծառայություններով: «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին կայցելի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Տոտենհեմ»-«Այաքս» հանդիպմանը: Պարատիչին կհետևի Ալդերվեյրելդի խաղին: Խաղացողի հրաժարագինը կազմում է 25 մլն եվրո: Այս մասին հայտնում է Calcio Mercato-ն: Նշենք, որ Ալդերվեյրելդի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
35 տարվա մեջ առաջին անգամ․ անգլիական 4 ակումբ միանգամից դուրս է եկել եվրագավաթային կիսաեզրափակիչ
Անգլիական միանգամից 4 թիմ դուրս է եկել եվրագավաթային ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչներ: «Տոտենհեմին» և «Լիվերպուլին» հաջողվել է դուրդ գալ Չեմպիոնների լիգայի, իսկ «Արսենալին» ու «Չելսիին» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ: Ինչպես հայտնում է Opta Sport-ը, անգլիական ակումբները նման արդյունք չէին գրանցել 1983/84 մրցաշրջանից ի վեր: Այդ տարի «Լիվերպուլը» դուրս էր եկել Չեմպիոնների Գավաթի կիսաեզրափակիչ, «Մանչեսթեր Յունայթեդը»` գավաթակիրների Գավաթի…
Դաժան էր, բայց ունենք այն, ինչ ունենք․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Տոտենհեմի» հետ անցկացրած խաղը (4:3) և մեկնաբանել մրցաշարից դուրս մնալը: Գվարդիոլայի խոսքերը փոխանցում է BBC-ն․ «Դաժան էր, բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք պետք է ընդունենք սա: Երկրորդ կեսում մենք շատ պահեր ստեղծեցինք և խփեցինք գոլեր: Ցավոք, վերջնամասն անհաջող դասավորվեց մեզ համար, շնորհավորում…
«Հաղթական պարտություն»․ Մանչեսթեր Սիթին անցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ
Ապրիլի 17-ին կայացան Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի վերջին 2 հանդիպումները։ Զույգերից մեկը կազմել էին «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»։ Առաջին խաղում «Տոտենհեմը» հաղթել էր 1:0 հաշվով: Ի տարբերություն առաջին խաղի, այս հանդիպումը գոլառատ ստացվեց ու գրանցվեցին մի շարք նշանակալից իրադարձություններ։ Նախ, առաջին խաղակեսի 11 րոպեների ընթացքում գրացվեց 4 գոլ։ 4-րդ րոպեին «Սիթիի» խաղացողներին հաշվի մեջ առաջ…
VAR-ը խաղի մի մասն է.Լյորիս
Ուգո Լյորիսը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0): «Կարևորագույն խաղ էր, լավ հաղթանակ տարանք` մինչև վերջ ճնշում գործադրելով: Դժվար էր, բայց ներդրեցինք ողջ ուժերը: Ինչ վերաբերում է 11-մետրացին, որը նշանակվեց VAR-ի կիրառումից հետո, ապա ես այդ պահը չտեսա: Սա խաղի մի մասն է, մենք պետք է ընդունենք սա: Մնացինք խաղի մեջ, և դա…
Ռեալը մտադիր է վաճառել Բեյլին
«Ռեալը» մտադիր է բաժանվել Գարեթ Բեյլից առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է AS-ը: Խոչընդոտ կարող են հանդիսանալ ակումբի և անձամբ ֆուտբոլիստի բարձր ֆինանսական պահանջները: Բեյլը դեմ չէ հաջորդ մրցաշրջանը նույնպես անցկացնել Մադրիդում, բայց գիտի, որ ակումբը ցանկանում է վաճառել իրեն։ Նա կորցրել է որոշ թիմակիցների և երկրպագուների վստահությունը: Հիշեցնենք, որ Բեյլը «Ռեալում» հանդես է գալիս…
Մանչեսթեր Սիթին հիմա պետք է կամբեք անի.Գվարդիոլա
Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Տոտենհեմի» հետ առաջին խաղում (1:0).«Մենք շատ պահեր ստեղծեցինք, ոչ թե վաստակեցինք ընդամենը մեկ 11-մետրանոց: Մենք վերահսկում էինք խաղը` մրցակցին շատ բաներ թույլ չտալով: Արդյունքը լավագույնը չէ, հիմա մենք պետք է քամբեք անենք, որպեսզի անցնենք հաջորդ փուլ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն: Հիշեցնենք, որ հանդիպման միակ գնդակը խաղի վերջնամասում…
Տոտենհեմը սեփական հարկի տակ հաղթեց Մանչեսթեր Սիթին․ՉԼ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթին»: Հանդիպման 12-րդ րոպեին մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված,որը չկարողացավ անվրեպ իրացնել Սերխիո Ագուերոն: 78-րդ րոպեին «Տոտենհեմի» կազմում միակ և հաղթական գոլը հեղինակեց Սոն Հին-Մինը: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին՝ Մանչեսթերում: https://www.youtube.com/watch?v=U53q1EdgC0o
«Միլանի» ղեկավարությունը պատրաստ է ֆինանսական երաշխիքներ տրամադրել Պոչետինոյին
«Միլանի» ղեկավարությունը պատրաստ է ֆինանսական երաշխիքներ տրամադրել Մաուրիսիո Պոչետինոյին, որպեսզի համոզի նրան փոխել ակումաբյին գրանցումը: Ակումբում պատրաստ են 300 մլն եվրո հատկացնել Պոչետինոյին ամռանը նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու համար: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը։ «Միլանի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսն է ցանկանում Պոչետինոյին տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ «Տոտենհեմը» մտադիր չէ բաժանվել իր մարզչից: Ակումբի նախագահ…
Յուվենտուսը հետաքրքրված է Տոտենհեմի պաշտպանով
Տոբի Ալդերվեյրելդը հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում: «Յուվենտուսը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Ալդերվեյրելդի համար պատրաստ է վճարել 25 միլիոն ֆունտ:Այս մասին հաղորդում է Mirror-ը։ «Տոտենհեմը» պատրաստ է վաճառել Ալդերվեյրելդին և ցանկանում է ստանալ առնվազն 26 միլիոն ֆունտ: Տոբի Ալդերվեյրելդը «Տոտենհեմի» հետ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր ունի:
Տոտենհեմն նոր մարզադաշտում առաջին մարզումն է անցկացրել
«Տոտենհեմ Սթեդիում» մարզադաշտում «Տոտենհեմը» իր առաջին հանդիպումն կանցկացնի ապրիլի 3-ին: Նոր խաղադաշտում հիմնական թիմի առաջին մարզումը կայացել է այսօր: Ազգային հավաքականներից վերադարձած ֆուտբոլիստները նույնպես մասնակցել են մարզմանը:
Կուտրոնեն գոհ չէ Միլանում իր կարգավիճակից. նրանով 4 ակումբ է հետաքրքրված
«Միլանի» Պատրիկ Կուտրոնեն կարող է հեռանալ «Միլանից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Calciomercato-ն: 21-ամյա ֆուտբոլիստը գոհ չէ թիմում իր կարգավիճակից և դիտարկում է մեկ այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը: Կուտրոնեի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոն»,«Տոտենհեմը», Դորտմունդի «Բորուսիան» և «Տորինոն»: Հնարավոր տրանսֆերը 30 մլն եվրո է գնահատվում: Կուտրոնեի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:…
Հինգ ֆուտբոլիստ՝ Տոտենհեմի թիրախում. Էրիկսենը կվաճառվի
«Տոտենհեմը» ակտիվ է լինելու առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ակումբը ցանկանում է հինգ նոր ֆուտբոլիստի տրանսֆեր իրականացնել, հայտնում է Daily Mail-ը: Ակումբը ցանկանում է ուժեղացնել կենտրոնական և ձախ պաշտպանների գոտին, ինչպես նաև ձեռք բերել մեկ հարձակվողի: «Տոտենհեմի» թիրախում են հայտնվել Ջեկ Գրիլիշը («Աստոն Վիլա»), Ջերոդ Բոուենը («Հալ Սիթի»), Կարլոս Սոլերը («Վալենսիա»), Ուիլֆրիդ Զահան («Քրիսթալ Փելաս») և…
Հայտնի են ՉԼ-ի 1/4 եզրափակչի զույգերը
Շվեյցարական Նիոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 2018-19թթ. խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը: 1/4 եզրափակիչ էին դուրս եկել «Այաքսը» (Հոլանդիա), «Բարսելոնան» (Իսպանիա), «Լիվերպուլը» (Անգլիա), «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա), «Տոտենհեմը» (Անգլիա), «Պորտուն» (Պորտուգալիա) և «Յուվենտուսը» (Իտալիա): Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Այաքս»-«Յուվենտուս» «Լիվերպուլ»-«Պորտու» «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» Քառորդ եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ նաև…
Տոտենհեմն ամռանը կփորձի վարձակալել Բեյլին
«Տոտենհեմի ղեկավարությունը նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է վերադարձնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին, սակայն գործարքը չի կայացել: Այս մասին հաղորդում է Diario-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը փորձել է վարձակալել Բեյլին, սակայն մադրիդյան ակումբը մերժել է: Սպասվում է, որ «Տոտենհեմը» Բեյլին վերադարձնելու ևս մեկ փորձ կանի առաջիկա ամռանը: Վարձակալության հարցում կարող է խնդիր հանդիսանալ…















