տրանսպորտային հանգույցները երթևեկելի են
Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ: «Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են: