տրանսպորտային ուղիներ
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Տվերի վագոնաշինական գործարանի արտադրած նոր վագոնները Հայաստան ուղարկելու կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ։ Օվերչուկը հույս է հայտնել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների շուտափույթ ապաշրջափակման վերաբերյալ, ինչը պայմանավորված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով, որոնք ընդունվել են Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ավարտից հետո: «Բոլորս անհամբեր սպասում ենք…