Տրանսֆերային աճ
Բալեկյանի տրանսֆերային արժեքը աճ է գրանցել․ Transfermarkt
Հայաստանի հավաքականի և արգենտինական «Աթլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Ալեխանդրո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերային արժեքը աճ է գրանցել: Հայտնի Transfermarkt-ը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Ըստ արդյունքների՝ 23-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը աճել է 100 հազար եվրոյով և այժմ 600 հազար եվրո է: Հիշեցնենք, որ Բալեկյանը հանդես է գալիս հարձակման ձախ եզրում:
Ալեքսանդր Կարապետյանը տրանսֆերային գնի աճ է գրանցել․ Transfermarket
Transfermarket-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Ըստ նոր, թարմացված ցուցակի՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչի»-ի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը գրանցել է տրանսֆերային գնի աճ: 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 100 հազար եվրոյով աճել է։ Այն այժմ կազմում է 500 հազար եվրո:


