Տրանսֆերային արգելք
«Չելսին» տուգանվել է 10 միլիոն ֆունտով և ստացել պայմանական տրանսֆերային արգելք ֆինանսական կանոնների խախտման համար
«Չելսին» տուգանվել է 10 միլիոն ֆունտով և ստացել պայմանական մեկ տարվա արգելք առաջին թիմի խաղացողներին տրանսֆերելու համար՝ Պրեմիեր Լիգայի ֆինանսական կանոնների խախտումների պատճառով, որոնք վերաբերում են Ռոման Աբրամովիչի սեփականատիրության ժամանակաշրջանին:
ՖԻՖԱ-ն մերժել է Չելսիի բողոքարկումը
ՖԻՖԱ-ն մերժել է Լոնդոնի «Չելսիի»՝ տրանսֆերային արգելքի բողոքարկումը: «Չելսին» չի կարողանա մինչև 2020 թվականի հունվարը նոր ֆուտբոլիստներ գնել, քանի որ անչափահաս խաղացողների տրանսֆերների և գրանցումների հետ կապված խախտումներ է թույլ տվել: ՖԻՖԱ-ն նաև ուժի մեջ է թողել «Չելսիի» տուգանքի չափը, որը կազմում է 600 հազար ֆրանկ:
ՖԻՖԱ-ն Չելսիին արգելել է նորեկների գրանցել առաջիկա երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում
ՖԻՖԱ-ն Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային քաղաքականության հետաքննության արդյունքում որոշել է պատժամիջոցներ կիրառելու մասին: Կազմակերպության կարգապահական կոմիտեն որոշել է տրանսֆերային արգելք սահմանել ակումբի վրա: Առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում «Չելսին» չի կարողանա գրանցել նոր ֆուտբոլիստների: Այսպիսով, «Չելսին» նոր ֆուտբոլիստների կկարողանա ձեռք բերել միայն 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո: Ակումբը 29 տարբեր տարիքի ֆուտբոլիստների տեղափոխություններ իրականացնելիս մի շարք խախտումներ է…



