Տ. Խաչատուր աբեղա Կնյազյան
Կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Խաչատուր աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սարգիս Կնյազյան ավազանի անունով:

